Արա Վարդանյանի պաշտպանը հերքում է լուրը, թե իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով

«Իրականությանը չի համապատասխանում լրատվական միջոցներով տարածված տեղեկատվությունը, թե Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 2 հոդվածներով (308-րդ և 178-րդ) ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը»։ Այս մասին տեղեկացնում է Արա Վարդանյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

_Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (խարդախություն): Նա ունի մեղադրյալի կարգավիճակ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել` ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին: _

Պաշտպանի խոսքով՝ Արա Վարդանյանը դեռ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, իսկ խափանման միջոց է ընտրված գրավը։

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություն
X