Խոշոր ավտոարտադրողները սկսել են էլեկտրամեքենաների արտադրությունը

Իլոն Մասկի Tesla-ն միակ ընկերությունը չէ, որը սկսել է էլեկտրականությամբ աշխատող ավտոմեքենաների սերիական արտադրություն, սակայն առաջինն է, որ ներշնչել է մյուսներին սեփական էլեկտրամեքենաները ստեղծելու հարցում։Վերջին մի քանի տարիներին նման մեքենաներ արդեն մշակել են շուկայի խոշորագույն խաղացողներից Audi, Mercedes, BMW, Jaguar եւ Porsche ընկերությունները։ Ու այստեղ արդեն հարց է առաջանում, իսկ արդյոք Tesla-ն, հսկայական ներդրումների գնող ճանապարհ չի հարթել մյուսների համար, որոնք ավելի պահպանողական էին։ Էլեկտրականությամբ աշխատող առաջին մասսայական արտադրության մեքենան General Motors-ի EV1 (Electrical Vehicle 1)-ն է։ Այս ընկերությունը էլեկտրամեքենա սկսեց արտադրել այն բանից հետո, երբ Կալիֆորնիայում ընդունվեց զրոյական արտանետումների մասին օրենքը, որով ամեն մի ավտոարտադրող ընկերություն պարտավոր էր իր տեսականու 2 տոկոսը, որը հանվում է վաճառքի, դարձնել զրոյական արտանետումներով աշխատող։ 1996-99 թթ ընթացքում GM-ը արտադրում է 1117 էլեկտրամեքենա։ Էլեկտրամեքենաները տարածվեցին միայն Կալիֆորնիա եւ Արիզոնա նահանգներում, ընդ որում, դրանք ոչ թե վաճառվում էին, այլ ամենամսյա ֆիքսված գումարով տրվում էին վարձակալության, առանց փրկագնման իրավունքի։

EV1-ի արտադրության վրա ծախսերը ընկերությունը գնահատեց 80 հազար դոլար։ 2003-ին Կալիֆորնիայում զրոյական արտանետումների մասին օրենքը մեղմացվեց եւ GM-ը դադարեցրեց էլեկտրամեքենաների արտադրությունը։ Բոլոր էլեկտրամեքենաները հավաքվեցին եւ ուտլիզիացվեցին, իսկ մի քանի օրինակ մնացին միայն GM-ի թանգարաններում եւ հետազոտական կենտրոններում։ Էլեկտրամեքենաների հանդեպ նոր հետաքրքրությունը սկսվեց 2003-ից, երբ հիմնադրվեց Tesla Motors-ը։ Երեք տարի անց հիմնադրումից, ընկերությունը թողարկեց իր նոր Tesla Roadster սպորտային մեքենան, որի սերիական արտադրությունը սկսվեց 2008-ին։

Ապա արդեն ընկերությունը թողարկեց իր հեթչբեք Model S-ը, քրոսովեր Model X-ը եւ սեդան Model 3-ը, ինչպես նաեւ մշակեց իր էլեկտրաբեռնատար Tesla Semi-ն։ Tesla-ին հետեւեցին մյուսները։ Ընդ որում էլեկտրամեքենաների շուկայում ոչ միայն չինական հայտնի եւ անհայտ բրենդներն են, այլ նաեւ միջազգային ավտոկորպորացիաների արտադրանքը։ Այսպես, այս տարի շուկա մտավ Audi e-tron եւ Mercedes EQC էլեկտրամեքենաները։ Ավելին հայտնի է, որ Daimler-ը մտադիր է 12 միլիարդ դոլար ներդնել էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող սեփական ենթակառուցվածքները զարգացնելու համար եւ 2022-ին 10 էլեկտրամեքենաների մոդելներով ներկայանալ։ Volkswagen խումբն է, որի մեջ մտնում է նաեւ Audi-ն, գործարկել է էլեկտրամեքենաներ բոլորի համար ծրագիրը եւ մինչեւ 2020 թվականը մտադիր է նման 150 հազար մեքենա արտադրել։ Porsche-ն էլ իր էլեկտրամեքենաները կթողարկի արդեն 2019-ին։ Ընկերությունն ունի սեփական սպորտային մեքենան՝ Taycan-ը։ Չի բացառվում նաեւ, որ մինչ այդ ասպարեզ կիջնի նաեւ Mission E Cross Turismo մոդելը։ Հաջորդ տարի սպասվում է նաեւ Volvo Polestar 1 էլեկտրասեդանի մուտքը շուկա, ինչպես նաեւ էլեկտրակրոսովեր Jaguar I-Pace-ի վերջնական ամրագրումը շուկայում, որի արտադրությունը սկսվել էր այս տարվա մարտ ամսից։

Մեկնաբանություն
X