Թրամփի եւ Մակրոնի հարաբերություններն այլևս առաջվանը չեն

ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Էմանուել Մակրոնի հարաբերություններն այլեւս նախկին ընկերականը չեն։ Նրանք զերծ են մնացել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ժամանակ հանդիպման ընթացքում սիրալիրությունների փոխանակությունից, ինչը գրավել է մամուլի ուշադրությունը։

Associated Press-ը հաղորդել է, որ պարզ ձեռքսեղմումից հետո նրանք անցել են օրակարգային հարցերի քննարկմանը, որոնք հիմնականում առնչվում են Սիրիական հակամարտության կարգավորմանը, Իրանական խնդրին եւ ԵՄ-ԱՄՆ առեւտրային հարաբերություններին։ Պարբերականը գրում է, որ չնայած որ երկու ղեկավարների հարաբերությունները նկատելիորեն սառել են, այնուհանդերձ երկուսն էլ փորձում են բարեկամաման երանգը դրանում պահպանել։Associated Press-ը հիշեցնում է, որ դեռ ամիսներ առաջ էր ինքը գրել, որ Մակրոնն իր վերաբերմունքը փոխել է Թրամփի նկատմամբ իր հայտնի ելույթով, որտեղ առաջնահերթ հարթության վրա էին դրվել ԵՄ շահերը։

Մեկնաբանություն
X