«Ժողովրդավարական ուղի»-ին շնորհավորում է կայացած ավագանու ընտրությունների կապակցությամբ

Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ի կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ`

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է.

. երևանցիներին` դրսևորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ,

. ՀՀ Վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ:

Ինչպես նաև`

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ

. ԺՈւԿ ընտրողներին` ցուցաբերած վստահության համար,

. իշխանություններին`ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսևորման համար,

. ԶԼՄ-ին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:

Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, և արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը:

Բարի երթ մեզ բոլորիս:

Մեկնաբանություն
X