Բրիտանիայում չեղյալ են հայտարարել ԵՄ-ից ժամանած աշխատավորների արտոնությունները

Բրիտանական կառավարությունը հավանություն է տվել ԵՄ կազմից այդ երկրի դուրս գալուց հետո որդեգրվելիք միգրացիոն քաղաքականության մասին օրենքին։ Այս մասին հայտնում է Financial Times հանդեսը։ Օրինագիծը սահմանափակումներ է դնում արտասահմանից Մեծ Բրիտանիա աշխատելու համար ժամանած քաղաքացիների վրա, ներառյալ նաեւ ԵՄ քաղաքացիների եւ վերացնում մինչ այդ նրանց ունեցած արտոնությունները։

Financial Times-ը նշում է, որ սահմանափակումները հատկապես վերաբերելու են բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժին։ Ու թեեւ Լոնդոնը շարունակելու է ընդունել օտարերկրացի աշխատուժին, սակայն նախկինի նման շռայլ չի լինի արտոնությունների հարցում։

Մեկնաբանություն
X