Հասան Ռոուհանին արձագանքել է Նիկի Հեյլիի հայտարարությանը

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Նիկի Հեյլին CNN –ին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը եւ խոսելով կազմակերպիչների ու իրականացնողների մասին, ասել է, որ բավական է Իրանը իրեն նայի հայելու մեջ եւ կհասկանա, թե ովքեր են ահաբեկչություն կազմակերպողները իրականում։ Այս հայտարարությունը վրդովեցրել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին։

Թվիթերյան իր էջում նախագահ Ռոուհանին մասնավորապես գրել է․ «ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը սարսափելի բաներ է ասել Ահվազում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ, դրա պատասխանատվությունը դնելով Իրանի վրա։ Ինչպես կվերաբերվեր ԱՄՆ-ն, եթե սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին Իրանը նույնն ասեր ԱՄՆ-ի հասցեին»

Մեկնաբանություն
X