ԵՄ-ն Սիրիայի վերականգնման համար նախապայմաններ է առաջ քաշել

ԵՄ Արտաքին քաղաքականության եւ Անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրոպան կմասնակցի Սիրիայի վերականգնմանը եթե այնտեղ արդեն կարգավորման քաղաքական պրոցես սկսված լինի։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Մոգերինին շեշտել է, որ միայն դրանից հետո ԵՄ-ն պատրաստ կլինի մասնակցել Սիրիայի վերականգնմանը, քանի որ սիրիացի ժողովրդի բարեկեցությունը բխում է նաեւ ԵՄ շահերից։ «Ես հնարավորությունների պատուհան եմ տեսնում եւ եթե իրադարձությունները զարգանան Իդլիբում այնպես, ինչպես նշված է ստորագրված հուշագրում, ապա սահմանադրական կոմիտեն կկարողանա սկսել աշխատանքները քաղաքական պրոցեսի վրա եւ միջազգային հանրությունն էլ կկարողանա ներգրավվել Սիրիայի վերականգնմանը»,- ասել է բարձր հանձնակատարը։

Մեկնաբանություն
X