ԵՄ-ն Իրանի հետ վճարային մեխանիզմ կստեղծի՝ շրջանցելով ամերիկյան սանկցիաները

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանն ու Ռուսաստանը կստեղծեն ֆինանսական մեխանիզմ Իրանի հետ առեւտուր անելու համար, որով կշրջանցեն ամերիկյան հակաիրանական սանկցիաները: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: «ԵՄ անդամ պետությունները կստեղծեն հատուկ իրավաբանական անձ՝ Իրանի հետ ֆինանսական տրանզակցիաներն իրականացնելու համար»,- ասել է Մոգերինին ՄԱԿ-ում տեղի ունեցած նախարարական հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ այդ քայլը թույլ կտա եվրոպական ընկերություններին Իրանի հետ գործողություններ կատարել, համաձայն եվրոպական օրենսդրության։ Այդ կերպ նաեւ Իրանը որպես շուկա կմնա բաց եւ հասանելի այդ շուկայում ներկա խաղացողների համար։ Նշենք, որ Միացյալ Նահանգները, ընդհակառակը, պնդում է, որ միջազգային հանրությունը դադարեցնի առեւտուրը Իրանի հետ։

Մեկնաբանություն
X