Այսօրվանից գործազուրկ եմ, Նիկոլի ականջը կանչի․ կառավարության աշխատակից

Կառավարության աշխատակից Նարե Գրիգորյանը տեղեկացնում է, որ իրեն ազատել են աշխատանքից՝ արտաժամյա աշխատելու չհամաձայնելու դեպքում։

Նա, մասնավորապես, ասել է․ «Հարգելի բարեկամներ: Այսօր վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով» , - ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ և եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ:

Սիրելի բարեկամներ: Ես կոռուպցիոներ չեմ և ոչ էլ հանցագործ: Ես ընդամենը փոքրիկ աշխատավարձով յոլա գնացող պետական աշխատող էի և ոչ մեկի վրա բոչկա գլորելու նպատակ չունեի: Գործերի կառավարչությունում ցինիկ և արհամարհական վերաբերմունքի են արժանանում բոլոր աշխատողները, սակայն լռում են: Վախից: Իսկ ես և էլի մի հոգի, որ չվախեցանք, ենթարկվեցինք բարոյահոգեբանական ճնշումների. արդյունքում գործազուրկ դարձանք: Նիկոլ Փաշինյանի իշխանության համար պայքարել են իմ քույրերը, մորաքույրը, հորաքույրը և հարւյուր հազարավոր քաղաքացիներ, մոլորված քաղաքացիներ: Իրականում ոչ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի գոյություն ունի, ոչ արդարություն, ոչ մարդասիրություն: Ես հիմա Նիկոլի համար դոշ տված իմ հայրենակիցներին ասում եմ՝ եկեք, պահեք իմ յոթամյա անհայր երեխային, ով կոմունալ վճարումներ և օրվա հաց գնելու հնարավորություն այլևս չունի»։

Մեկնաբանություն
X