Մի քիչ վերանանք քաղաքական թեմատիկայից

Մի քիչ վերանանք քաղաքական թեմատիկայից ու խոսենք հայագիտությունից: Հեռուստացույցով արդեն մի քանի անգամ Թուխ Մանուկի ու Վարդգես Մանուկի պաշտամունքին նվիրված հաղորդումներ են եղել, ու այդ հաղորդումների ժամանակ փաստորեն ոչինչ չի ասվել այդ պաշտամունքի բուն էության մասին, չնայած որ հաղորդումների վարողները տվյալ հարցով միշտ դիմել են այդ ասպարեզը ներկայացնող ինչ որ գիտնականների: Հիմա ուզում եմ անդրադառնալ այդ թեմային, այն ակնկալիքով, որ այդ գիտնականներից գոնե մեկը կկարդա ու կհասկանա վերջապես թե ինչի մասին է խոսքը և ինչ պաշտամունք է եղել դա ընդհանրապես: .

Նախ սկսեմ այնտեղից, որ Թուխ ու Վարդգես Մանուկների կերպարների մեջ ինչ որ իրականում գոյություն ունեցող պատմական նախատիպեր չորոնեք, դա ուղղակի անհեթեթություն է, Խորենացու մոտ կա նախադասություն այն մասին, որ Վարդգես Մանուկը գնացել է Տուհաց գավառ, հետո եկել է Արտիմեդ քաղաք (որը կամ հենց Վարդգեսավանն էր, կամ էլ դրա անմիջական հարևանությամբ էր գտնվում), որտեղ կառուցել է դարպասներ Երվանդ արքայի համար: Բայց այս նախադասությունը բոլորովին չի նշանակում, որ Վարդգես Մանուկ անունով ինչ-որ մարդ է եղել ժամանակին, որ այդպիսի բաներ է արել: Բանն այն է, որ Խորենացին իր ժամանակների ոգուն հատուկ, բոլոր հին աստվածություններին ներկայացնում էր որպես վաղնջական ժամանակներում ապրած իրական մարդիկ: Դա այդ ժամանակվա քրիստոնեական «պրոպագանդան» էր: Իհարկե այդ ավանդազրույցները քրիստոնյա հոգևորականները չէին հորինում, դրանք հին հավատալիքների հետ կապված այլաբանական տեքստեր էին, որոնց հասկանալու համար քրմերի թաքնագիտությունը պիտի վերծանվեր: Ի դեպ մի գուցե և պատահական չի Վարդգես Մանուկի ու Երվանդ արքայի մեկ ավանդազրույցի մեջ միասին հանդես գալը, որովհետև Երվանդունիների հետ կապված նույնպես ավանդազրույց կա պահպանված, համաձայն որի նրանց նախամայրը կենակցել է արջի հետ և արջը փաստորեն իրենց նախնին է (նույն այդպիսի ավանդազրույց կա նաև Արշակունիների հետ կապված, որի համար էլ հենց Արշակունի են կոչվել Արշ'ակ-Արջ'ակ անունից): Բանն այն է, որ արջը հին հավատալիքներում նույնպես մեռնող-հարություն առնող աստվածության իպոստազն էր համարվում գազանների աշխարհում, քանի որ նա նույնպես երկու ցիկլով է ապրում` ձմռանը քնում է, իսկ ամռանը արթուն է, և որի համար էլ արթ'ուն-արջ'ուն էր (թ-ջ անցում) անվանվել:

Ինչևէ, Թուխ և Վարդգես Մանուկների պաշտամունքը մեռնող ու հարություն առնող աստվածության պաշտամունք է, դա բնության երկու ցիկլերին (մեկը մյուսին հակասող ու հաջորդող) նվիրված պաշտամունք է: Գիշերային ցիկլը (մայր մտած արև) Թուխ Մանուկն է, իսկ ցերեկայինը (հարություն առած արև)` Վարդգես Մանուկն է (Վարդը Հիսուս Քրիստոսի /Արև/ սինվոլն է, իսկ Գեսը մազ է նշանակում, տվյալ պարագայում արևի ճառագայթների խորհուրդն ունի այն), նույն այնպես ինչպես Հիսուս Քրիստոսի պաշտամունքը, որը մեռած էր ու հարություն առավ, նույն այնպես, ինչպես Միհրի պաշտամունքը, որը Ագռավաքարից դեռ դուրս չի եկել, բայց պիտի դուրս գա (այսինքն հարություն առնի), կամ նույն Դիոնիսոս (Քրիստոսի) ու Ապոլլոնի պաշտամունքը, ինչպես նաև նմանատիպ այլևայլ պաշտամունքներ, որոնք տարբեր վարիացիաներով իրենց դրսևորումներն են գտել տարբեր կրոնական համակարգերում (Քրիշնա-Արջունա, Օսիրիս-Խոր, Թոթ-Ամոն'Ռա և այլն): Համարյա բոլոր հայկական բնակավայրերում եղել են Թուխ Մանուկ կոչվող սրբատեղիներ, որոնք քրիստոնեության ժամանակ վերածվել են սովորական մատուռների, բայց իրենց նախաքրիստոնեական անունը պահպանել են:

Անհամեմատ քիչ տեղեկություններ կան Վարդգես Մանուկի հետ կապված սրբատեղիների հետ կապված, գիտենք միայն որ նրա պաշտամունքի կենտրոններից է եղել Վաղարշապատ քաղաքը, որը, մինչև Վաղարշ արքայի կողմից վերակառուցվելը ու իր անունով կոչվելը, Վարդգեսավան է կոչվել, ու գիտենք նաև, որ Էջմիածնի վանքի գլխավոր եկեղեցու տեղում հին նախաքրիստոնեական տաճար է եղել, որը ըստ երևույթին հենց Հարության (Վարդգես Մանուկ) տաճարն է եղել, ու հենց այդ ժամանակներից էլ Էջմիածին է կոչվել, որը հետագայում Հայ Առաքելական Եկեղեցին նույնպես սեփականաշնորհել է (ի նկատի ունեմ Էջ'Միածին անունը), ի դեպ Մահմեդականների մեջ ընդունված Հաջ և Հիջրա բառերի (ուխտագնացություն և գաղթ նշանակությամբ) հիմքում նույնպես հայերենից փոխառնված Էջ (իջնել) արմատն է ընկած, այն փոխառնվել է մահմեդականների հեռավոր նախնիների կողմից, ու ստանալով սակրալ իմաստ, հետագայում մտել է Իսլամի մեջ: Ինչևէ, վերադառնանք Թուխ և Վարդգես Մանուկներին. ինչպես տեսնում ենք Թուխ Մանուկները անհամեմատ ավելի շատ են եղել, կարող ենք ենթադրել, որ դա, ըստ երևույթին, կապված է նախաքրիստոնեական շրջանում հայության մեջ տարածված այն հավատքի հետ, համաձայն որի Լույսի Աստվածը դեռ չի եկել (Միհրը դեռ փակված է Ագռավաքարում, այսինքն նա դեռ Թուխ Մանուկ վիճակում է): Բայց թե ինչու՞ են աստվածության այդ միմյանց հակասող ու հաջորդող փուլերը Մանուկներ կոչվել, դրան նույնպես կա բացատրություն, որին կանդրադառնամ հաջորդիվ:

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X