Նաիրա Զոհրաբյանը ջնջվել է Ֆեյսբուքից

Երեկ տեղի ունեցավ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որտեղ 81 տոկոս ձայն հավաքեց «Իմ քայլը» դաշինքը, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 6,95 տոկոսով, երրորդ տեղում էլ՝ «Լույս դաշինքը», որը ստացել է ընտրողների 4,99 տոկոսը։

Արդյունքների ամփոփումից հետո այսօր Նաիրա Զոհրաբյանը ջնջել է Ֆեյսբուքում իր էջը։ Նշենք, որ հենց քարոզարշավի օրերին Զոհրաբյանը իր էջի միջոցով սոցիալական հարթակում եւս ակտիվ քարոչություն էր անում։

Նա նաեւ նշել էր, որ «Իմ քայլը» դաշինքի թիմակիցները եւ համակիրները ՖԲ-ում անձնական բնույթի վիրավորանքներ են հնչեցնում իր հասցեին, եւ զբաղված են հակաքարոզչությամբ։

Մեկնաբանություն
X