Հայկակ Արշամյանը նշանակվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

«Հայաստան« համահայկական հիմնադրամի տնօրենի մրցույթը ավարտված է։ Հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել այդ պաշտոնին նշանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հայկակ Արշամյանին։ Մեր այս տեղեկությունը հաստատեց համահայկական հիմնադրամի մամուլի պատասխանատու Անուշ Մարտիրոսյանը։

Մրցույթին մասնակցում էին 40 թեկնածու, սակայն, ինչպես և կանխատեսել էինք, նրանցին հաղթեց վարչապետի հովանավորությունը վայելող Արշամյանը։ Փաստորեն, նա ընտրվեց փակ, հանրության համար ոչ թափանցիկ ընթացակարգով։ Հայկակ Արշամյանը համարվում է քաղհասարակության, ՀԿ-սեկտորի ներկայացուցիչ։ Իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես պատմության դասախոս և «Հայաստան ծառատունկ ծրագիր»-ով, աշխատել է Կրթության, Արտաքին գործերի նախարարություններում, «Դեպի Հայք» հիմնադրամի, «Հայ կամավորների միություն» բարեգործականի, «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ-ներում, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում» ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, իսկ հեղափոխությունից հետո վարչապետի խորհրդականն էր՝ կադրերի գծով։

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X