Ինչ դերակատարություն ունի Ուկրաինան ՆԱՏՕ-ի պաշտպանության հարցում

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրն ունի առանցքային դերակատարություն ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանին Ռուսաստանի դեմ պայքարի հարցում։ Այս մասին հայտնում է Rheinische Post պարբերականը։ Նշված պարբերականին տված իր հարցազրույցում Պորոշենկոն ասել է, որ ուկրաինացի ժողովուրդը, շնորհիվ իր լավատեսական եւ զորեղ ոգեկան ուժի պաշտպանում է ՆԱՏՕ-ի արեւելյան դարպասները ռուսական ագրեսիայից։

Ի հավաստումն իր ասածների, Պորոշենկոն ներկայացրել է որոշ թվային տվյալներ, ըստ որոնք, Ուկրաինայի ՀՆԱ 6 տոկոսը ծախսվում է ռազմական ծախսերի համար։ Պորոշենկոն նաեւ ասել է, որ երկրի բնակչության մեծ մասը կողմ է, որպեսզի երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին։

Մեկնաբանություն
X