Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները։ 475 տեղամասերի տվյալներով ընտրություններին հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը։

Դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։

Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։

Երրրոդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։

Մյուս ուժեր՝

«Երևանի հանրություն» - 0.69 տոկոս (2502)

«Երևանցիներ» - 0.82 տոկոս (2985)

«Երկիր Ծիրանի» - 1.39 տոկոս (5059)

«Ժառանգություն» - 0.75 տոկոս (2709)

«Ժողովրդավարական ուղի» - 0.22 տոկոս (799)

Հայ հեղափոխական դաշնակցութուն - 1.62 տոկոս (5882)

«Հայք» - 0.19 տոկոս (692)

«Ռեֆորմիստներ» - 0.22 տոկոս (792)

«Օրինաց Երկիր» - 1.09 տոկոս (3948)

Նշենք, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը (370323 ընտրող)։ Համեմատելով նախորդ տարվա Երեւանի ավագանու ընտրություններին՝ նախորդ տարում մասնակցությունը կազմել էր 40,99 տոկոս (345226 ընտրող)։

Մեկնաբանություն
X