Երեւանի ավագանու այսօրվա ընտրությունների մասին արտասահմանյան մամուլի արձագանքները

Չնայած օրը կիրակի էր եւ կարեւոր միայն երեւանցիների համար, քանի որ քաղաքային նոր իշխանություն էր ընտրվում, այն էլ արտահերթ, սակայն այդ ընտրությունները նաեւ արտացոլվել են ռեգիոնալ եւ միջազգային մամուլի որոշ ներկայացուցիչների հրապարակումներում։ Գերմանական DW-ն օրինակ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները որակել է որպես խորհրդարանական առաջիկա արտահերթ ընտրություններից առաջ տեղի ունեցող ամենակարեւոր իրադարձությունը եւ գլխավոր փորձը։ Գերմանական հեղինակավոր լրատվական կայանը նաեւ արձանագրել էր, որ ընտրապայքարը ընթացել է բավական թեժ՝ հիմք ունենալով հայաստանյան վերլուծական շրջանակների արձագանքները։ Ռուսական մամուլում TACC, RIA Novosti, Interfax եւ մյուս լրատվական գործակալությունները հիմնականում բավարարվել են փաստական լուսաբանմամբ, թեեւ չեն վարանել մատնանշել, որ Հայաստանի վարչապետի աջակցությունը վայելող թեկնածուն, ով պայքարում է Երեւանի քաղաքապետի աթոռի համար, կատակերգակ դերասան է։ «Էխո Մոսկի» ռադիոկայանի համար կարեւոր են եղել ընտրապայքարի ելած ուժերին ներկայացնելը։ Ռադիոկայանն իր հրապարակումներում նշել է, որ դրանք այն ուժերն են, որոնք մաս են կազմում գործող կառավարության։ Ընդհանուր առմամբ ռուսական մամուլում կարեւորել են այն, որ խախտումները քիչ են, ինչը լուրջ նվաճում է հանդիսանում։ Ի դեպ, այսօր Երեւանյան ընտրությունների մեկնաբանության հարցում բավական ակտիվ է եղել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր թվիթերյան էջում։

Մեկնաբանություն
X