Ընտրության օրը՝ աղբակույտերով

>

Ամեն ընտրությունից առաջ Երեւանյան բակերում «կառուցողական» եռուզեռ էր։ Ընտրողի սիրտը կենցաղային հարթության վրա շահելու համար ՀՀԿ-ականները ասֆալտապատում, կամ «ասֆալտակարկատումներ» էին կազմակերպում, փողոցների փոսերն էին լցնում, բակերն էին բարեկարգում, նստարաններ էին ներկում: Ամեն կերպ փորձում էին բնակչի աչքը մտնել։ Սա, իհարկե, ընտրակաշառքի թաքնված ձեւ էր, քաղաքացուն հաճոյանալով՝ նրա ձայնը ստանալուն միտված։ Շատերը, հույսները կտրած արդարությունից, սպասում էին այս էժանագին հոգատարությանը։ Մարդիկ լավ գիտեին, որ իրենց սիրուն աչքերի համար չեն ասֆալտ փռում, կամ տանիք ու բալկոն սարքում, բայց ուրախ էին, որ «շնից մազ են պոկում»: Այսօր ճիշտ հակառակ պատկերն է։ Քաղաքացին գլուխը հպարտ տնկած, աղբակույտերի միջով գնում է ընտրության։ Մայրաքաղաքում, անգամ ամենակենտրոնում կենցաղային աղբակույտերը առավոտից հավաքված չեն։ Լուսանկարներում պատկերված են Հյուսիսային պողոտային հարող Հին Երեւանցի փողոցի գարշակույտերը այսօր' ժամը 17.00 դրությամբ։

Մեկնաբանություն
X