Մյասնիկյան պողոտայում մեծ վթար է տեղի ունեցել

Այսօր, ժամը 14:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1993 թ. ) և «Mercedes 199 E» մակնիշի (վարորդը՝ Ն. Ղ., ծնված 1996 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mercedes 199 E» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանություն
X