7-երով մանիպուլյացիա՝ հօգուտ Հայկ Մարությանի (լուսանկարներ)

>

Երեկ և այսօր քարոզչությունն ու հակաքարոզչությունն արգելված է։ Քաղաքական ուժերը չեն կարող քարոզչական կամ հակաքարոզչություն պարունակող նյութեր տարածել, միջոցառումներ անցկացել, պրոպագանդել այս կամ այն թեկնածուի օգտին և այլն։ Բայց դա չի տարածվում սոցցանցերի վրա։ Ու դրանից երեկ առատորեն օգտվեցին «Իմ քայլը» դաշինքի համակիրներն ու ակտիվիստները՝ շահարկելով 7 թիվը։ Երեկ ամբողջ օրը, նաև այսօր վաղ առավոտից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառումներ են արվում 7 թվի կիրառմամբ՝ ակնարկելով «Իմ քայլը» դաշինքի թիվը ընտրաթերթիկում։ Դրանով օգտատերերը առանց որևէ անուն տալու «միամտաբար» ուղղորդում էին քաղաքացիներին իրենց ձայնը տալ 7-րդ համարին։ Կարճ ասած՝ 7 թվի մանիպուլյացիա էին անում՝ հօգուտ Հայկ Մարությանի։ Որոշ գրառումներում առկա են նաև ակնհայտ ցինիզմի դրսևորումներ, երբ 7 թվի հետ կապված որևէ բան է գրած և տակը ավելացրած․ «Թե բա՝ լռության օր»։ Սրանով իշխանական թեկնածուի համակիրները բացահայտ ցույց են տալիս, որ թքած ունեն լռության օրվա վրա և կարող են անել այն, ինչ ուզում են։ Թեպետ՝ նորից ընդգծենք, որ լռության օրվա արգելքը օրենքով չի տարածվում օգտատերերի և սոցցանցերի վրա, և այս ամենը քննարկելի է ավելի շատ բարոյական տեսանկյունից, և ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում Տարոն Մագարյանին՝ սիրուն չէ։

Օրինակ՝ մարդիկ գրում էին, թե այսօր արթանացել են առավոտյան 7-ին, մեկ ուրիշը, թե առաջին անգամ սիրահարվել է 7 տարեկանում, մեկ այլ օգտատեր էլ թե՝ 7 չափիր, մեկը կտրիր և այսպես շարունակ։ Անգամ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հասցեն են օգտագործել որպես քարոզչական հնարք՝ տեղադրելով Մարգարյանի տան «Բաբաջանյան 77/7» հասցեի ցուցանակը։ Այս ամենը հոգեբանական ազդեցություն է ունենում մարդկանց գիտակցության վրա, 7 թիվը 25-րդ կադրի պես կարող է տպվել մարդկանց հիշողության մեջ և իր վերջնական մանիպուլյատիվ ազդեցությունն ունենալ արդեն քվեախցիկում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X