ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծը» ժամը 12:00-ից 16:00-ն ստացել է 10 հեռախոսազանգ

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծը» ժամը 12:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 10 հեռախոսազանգ: Զանգերից 2-ը վերաբերել են ընտրացուցակներում իրենց անունները չգտնելու խնդրին, 2-ը՝ նույնականացման քարտով քվեարկելու իրավունքին, 3-ը՝ ՀՀ կացության քարտով կամ վավերականության ժամկետը լրացած անձնագրով քվեարկելու իրավունքին, 1-ը՝ տեղամասային կենտրոնում հերթապահություն իրականացնող ոստիկանների բացակայությանը և 2-ը՝ ընտրական տեղամասերի մոտակայքում խմբված երիտասարդների կողմից ընտրողներին ուղղորդելու փորձերին: Ստուգում պահանջող բոլոր դեպքերով անհապաղ իրականացվել են համապատասխան գործողություններ, իսկ մյուսներով՝ տրվել սպառիչ պարզաբանումներ:

Մեկնաբանություն
X