Երեւանում ընտրողները գրեթե նույնքան ակտիվ են, որքան անցած տարի

ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 201.268 քաղաքացի կամ 23.72 տոկոսը: Չնայած գնահատականներին, թե արտահերթ ընտրություններն աչքի են ընկնում ընտրողների մասնակցության պասիվությամբ, եւ դա բացատրվում է այն հանգամանքով, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների, հիմա մարդկանց կազմակերպված չեն տեղափոխում ընտրատեղամասեր, ինչպես վարչապետ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց՝ չկան «տեղափոխող գազելները», իրականում այնքան էլ պասիվ չէ։

Օրինակ 2017 թվականի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին նույն ժամանակահատվածում՝ 14.00-ին մասնակցության ցուցանիշը եղել է 25.04 տոկոս։ Ի դեպ, ընտրողների թիվն էլ վեց հազարով պակաս է եղել, քան այս տարի։ Այնպես որ, համեմատության մեջ իրականում պասիվություն չենք կարող արձանագրել։

Մեկնաբանություն
X