Քոչարյանը քվեարկության չի մասնակցի մի պարզ պատճառով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին և չի քվեարկի։ Այս մասին Hraparak.am-ին հայտնեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Թե ինչու, Սողոմոնյանն ասաց․ «Առնվազն այն պարզ պատճառով, որ նրա անձնագիրը ՀՔԾ-ն վերցրել է, իր մոտ չէ»։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն իր մոտ է պահում Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը՝ պայմանավորված նրա նկատմամբ հարուցված քրեական գործով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X