«Ախպեր, ուզում եք ինձ նըստըցնե՞ք»

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ Երևանի որոշ թաղամասերում փորձեր են եղել օգտագործելու թաղային հեղինակությունների լծակները:

Մասնավորապես, Շենգավիթի հայտնի անձանցից մեկը, ով նախկինում ակտիվ քարոզչություն էր իրականացնում իշխանության օգտին, «Հրապարակին» հայտնեց, որ իր հետ կապվել է «Իմ քայլը» դաշինքի մրցակից ուժերից մեկը, որը ահռելի միջոցներ ունի և համեմատաբար «հարուստ» կուսակցություններից է, և առաջարկել է իր օգտին «աշխատել»: Թաղային հեղինակության պատասխանը եղել է. «Չհասկացա, ախպեր, ուզում եք ինձ նըստըցնե՞ք»:

Մեկնաբանություն
X