ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի գաղտնազերծված որոշումը

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ:

Հանձնարարվել է նաեւ այցի արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա նիստին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԽԽՎ֊ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

Մեկնաբանություն
X