Նավթը կարող է կտրուկ թանկանալ

Սաուդյան Արաբիան ի վիճակի չէ երկարատեւ հեռանկարում ծածկելու ողջ պահանջարկը որակյալ նավթի եւ ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանաված նոր սանկցիաները, որոնք բերելու են նաեւ Իրանի կողմից նավթի մատակարարման ծավալների կրճատմանը, կարող են հանգեցնել նավթի գների շեշտակի աճի։ Այս մասին գրում է WSJ պարբերականը: Հոդվածում նշվում է, որ սաուդյան նավթային պետական ընկերությունը՝ Saudi Aramco-ն արդեն նախազգուշացրել է, որ սկսած այս տարվա հոկտեմբեր ամսվանից սահմանափակ քանակությամբ կկարողանա իրականացնել մատակարարումներ։

Նշենք, որ վերլուծաբանների կարծիքով Սաուդյան Արաբիան չի գնահատել իր հնարավորությունները, մինչ Իրանի դեմ ամերիկյան նոր սանկցիաների կիրառմանը համաձայնելը։ Այս պայմաններում սպասվում է, որ նավթի մեկ բարելը կարող է հասնել մինչեւ 100 դոլար։

Մեկնաբանություն
X