Ռուսաստանցիների 40 տոկոսը չեն խմում

Համառուսաստանյան հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի տվյալների համաձայն, ռուսաստանցիների 40 տոկոսը հայտարարել է, որ բոլորովին չի օգտագործում ալկոհոլ։ Ընդ որում, 18-24 տարեկանների շրջանում բոլորովին ալկոհոլ չեն օգտագործում հարցվածների 57 տոկոսը։

Նշենք, որ 2009-ին բացարձակապես ալկոհոլ չէր օգտագործում հարցվածների 26 տոկոսը։ Ժամանակ առ ժամանակ ալկոհոլ օգտագործում են ռուսաստանցիների 58 տոկոսը, սակայն հիմնականում նրանք օգտագործում են ալկոհոլ մի քանի ամիսը մեկ։ 40 տոկոսը հարցվածների հայտարարել են, որ վերջին մեկ տարում սկսել են քիչ խմել, իսկ ահա նախկինի պես խմում են միայն հարցվածների 3 տոկոսը։ Նշենք սակայն, որ միայն ռուսաստանցիների միայն 39 տոկոսն է համաձայն այն տեսակետի հետ, որ ալկոհոլը վնասակար է նույնիսկ քիչ դոզաներով, իսկ օրինակ գինին համարում են անվնաս խմիչք 51 տոկոսը հարցվածների։ Գինի խմում են բարձրագույն կրթություն ունեցողների 61 տոկոսը։

Մեկնաբանություն
X