Տանզանիայում լաստանավ է խորտակվել. կան զոհեր

Ուղեւորատար լաստանավ է խորտակվել Տանզանիայում, Վիկտորիա լճում։ Այս մասին հայտնում է Citizen-ը։ Կա 86 զոհ։ Նշենք, որ նախապես հաղորդվել էր 44 զոհի մասին։ Հայտնի է, որ նավավեկությունից առաջ լաստանավը գտնվել է ափից 50 մետր հեռավորության վրա եւ պատրաստվել է կայանման։ Ամենայն հավանականությամբ ողբերգական նավաբեկության պատճառը եղել է գերբեռնվածությունը։

Այն հաշվարկված է եղել 25 տոննա ապրանքի եւ 100 ուղեւորի համար, սակայն լաստանավի վրա եղել է 400 մարդ։ Փրկարարներին հաջողվել է փրկել 37 մարդու։

Մեկնաբանություն
X