Խաչատուրովը գեներալ է, ով ունի վեհ անցած ճանապարհ

Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչ կարող է ասել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։ Մնացականյանը չցանկացավ որեւէ գնահատական հնչեցնել՝ նշելով, որ իր իրավասության սահմաններում չէ այդ գործին գնահատական տալը։

Փոխարենը չզլացավ դրվատանքի խոսքեր հղել Խաչատուրովի հասցեին։ «Նա գեներալ է, ով ունի վեհ անցած ճանապարհ, ով էս տարիների ընթացքում իր փորձը, իր գիտելիքները փոխանցել է իր ենթականերին։ Էդ մասով ես կարող եմ ասել։ Ես բարձր եմ գնահատում նրա ամբողջ անցած ճանապարհը»,- ասաց պարոն Մնացականյանը։

-Բայց նա այսօր մեզ համար ռազմական կարեւորագույն կառույցի գլխավոր քարտուղարն է, եւ նրա դեմ այսօր քրեական գործ է հարուցված, ու մտահոգություններ են հնչում, որ չարժեր։

-Ես հիմնականում կենտրոնացած եմ Պաշտպանության բանակի վրա։ Խնդրում եմ՝ Պաշտպանության բանակի շրջանակներում հարցերը տվեք։

-Եթե վերադառնանք Ապրիլյան պատերազմին, այդ շրջանում մեղադրում էին նաեւ Խաչատուրովին, որ նա անուշադրության է մատնած եղել բանակն այդ օրերին, անգամ ասում են՝ խաղատանն է եղել հարձակման պահին։ Ի՞նչ կասեք այս մասով։

-Էդ ամենը բամբասանքի մակարդակով ա, էդտեղ ոչ մի լուրջ խոսակցություն չկա։

-Իսկ բարձրագույն ղեկավարության կողմից սխալներ կայի՞ն այդ օրերին։

-Ես իմ վերադասին գնահատակա՞ն տամ։

-Ենթականերին, թեկուզ։

-Հիմա տեղին չի էդ թեմաներից խոսել։

Մեկնաբանություն
X