Թրամփն ուրախացել է, որ Օբաման մասնակցելու է նախընտրական պայքարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտաարել է, որ ինքն ուրախ է այն բանի համար, որ այս տարվա նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ընթացքում նախընտրական արշավին միանալու է նաեւ պաշտոնաթող նախագահ Բարաք Օբաման։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Ըստ հրապարակման, Նեւադա նահանգ կատարած իր այցի ընթացքում ելույթ ունենալով իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը մասնավորապես ասել է․ «Ի դեպ, նա՝ նախկին նախագահ Բարաք Օբաման, կրկին սկսել է զբաղվել նախընտրական արշավով։

Սա շատ լավ նորություն է։ Երբ ես ընտրվում եմ, երդվում եմ, այն տպավորությունն ունեի, որ նա շատ ավելի էր զբաղված քարոզչությամբ, քան նախկին Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Եվ մենք հաղթեցինք ընտրությունները»։ Նշենք, որ նախկին նախագահ Բարաք Օբաման Իլինոյս նահանգում տեղի ունեցած հավաքի ժամանակ ելույթ է ունեցել, որով էլ ըստ էության ազդարարվել է, որ միանում է նախընտրական արշավին։ Ելույթի ընթացքում պաշտոնաթող նախագահը գործող նախագահին խիստ քննադատել է։ Նախագահ Օբաման արդեն եղել է նաեւ Կալիֆորնիա նահանգում՝ Դեմկուսի կողմից առաջադրված կոնգրեսականներին աջակցելու համար։

Մեկնաբանություն
X