Ազգային ժողովի դռները եւս պետք է բացվեն ժողովրդի առաջ. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքը նախընտրական քարոզչության վերջին օրը ամփոփեց Կենտրոն վարչական շրջանում, Կարապի լճում էլ ամփոփիչ հանրահավաքն էր, որտեղ ելույթ ունեցավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա իր խոսքում անդրադարձավ երեկ կառավարության դիմաց տեղի ունեցած միջադեպին։ Նշեց, որ, երբ տեսել է քաղաքացիները բողոքում են, իջել է եւ զրուցել նրանց հետ, ետ դառնալիս, երբ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է վերաբերվում, որ քաղաքացիները փորձել են հարվածել դռներին, պատասխանել է` իրենց դուռն է, ինչ կուզեն, կանեն։ Նա նշեց երկրորդ կարեւոր իրադարձությունը, որը տեղի է ունեցել այսօր` ասելով, որ Բաղրամյան 26-ի դռները բացվել են քաղաքացիները առաջ։ Վարչապետը ընդգծեց` Ազգային ժողովի դռները եւս պետք է բացվեն ժողովրդի առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություն
X