Լենինն ու Հիտլերը կպայքարեն քաղաքապետի պաշտոնի համար

Պերուում Յունգար քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն Հիտլեր Ալբա Սանչես եւ Լենին Վլադիմիր Ռոդրիգեսը։ Այս մասին հայտնում է RPP ռադիոկայանը։ Նշվում է, որ այն բանից հետո, երբ Հիտլեր Ալբա Սանչեսը հայտարարել է, որ ցանկանում է առաջադրվել Յունգարի քաղաքապետական ընտրություններում, Լենին Վլադիմիր Ռոդրիգես Վալվերդեն զայրացել է եւ որոշել է, որ հակադիր քաղաքական ուժից ինքն էլ պետք է առաջադրվի։ Հաղորդվում է, որ Հիտլեր Սանչես Ալբան արդեն եղել է Յունգարի քաղաքապետ 2011-2014 թթ։ Նա տեղի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նույնիսկ անդրադարձել է իր անվանը, ասելով, որ քաղաքական հակառակորդները առիթը բաց չեն թողնում իրեն վարկաբեկել՝ անվան պատճառով։ «Ես լավ Հիտլեր եմ»,- հայտարարել է քաղաքապետի թեկնածուն, հավելելով, որ հայրը այդ անունն ընտրել է չիմանալով պատմություն, իսկ ինքը ժամանակին ցանկացել է փոխել անունը, սակայն ծնողների հանդեպ հարգանքից ելնելով նման բան չի արել։

Մեկնաբանություն
X