Իմ կողքին կանգնած են Հրազդանով մտահոգված մարդիկ. Լեւոն Ստեփանյան

Հոկտեմբերի 21-ին Հրազդանում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությանը իր թեկնածությունը կառաջադրի Հրազդան քաղաքի բնակիչ 24-ամյա Լեւոն Ստեփանյանը: Մեզ հետ զրույցում ասաց, որ փաստաթղթերը պատրաստ են, եւ սպասում է օրենքով սահմանաված ժամկետում այն ներկայացնել ԿԸՀ: Երիտասարդ քաղաքապետի թեկնածուն ունի իր նախընտրական ծրագիրը, այն գրել է համախմբելով հրազդանցիներին եւ լսել բնակիչների առաջարկությունները. «Բոլոր այն կետերը, որոնք ներառված են ծրագրում, կետ առ կետ ներկայացվել են քաղաքացիներին: Երբ ներկայացրեցի նախընտրական ծրագիրս, հրազդանցիները դրական արձագանքեցին, քանի որ գրեթե ուսումնասիրված էր քաղաքի բոլոր խնդիրները, հստակ լուծումներով, որ ոլորտում ինչ լուծումեր տալ, որպեսզի քաղաքացիների կյանքը բարելավվի: Բնակիչներն էլ իրենց առաջարկները արեցին»:

-Հրազդանում Ձեզ ճանաչո՞ւմ են։

-Իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի կատարել, որում նշել էի, որ չեմ կարծում որ Հրազդան քաղաքում, եւ առահասարակ Հայաստանում կա էնպիսի մարդ, ում 24 տարեկանում բոլորը կճանաչեն: Ես 16 տարեկանից ուսանող եմ եղել, ժամանակիս մեծ մասը անցկացրել եմ Երեւնաում: Վերջին 1.5 տարվա ընթաքցում Հրազդանում ինձ ճանաչել են գործունեությամբ: Էնպես չի, որ ոչ մեկ չի ճանաչում եւ միամիտ որոշեցի առաջադրվեմ: 1 տարուց ավելի գործունեություն ենք ծավալում քաղաքում, հստակ մշակույթ ենք ձեւավորում, որի ընթացքում էլ առնչվում ենք հրազդանցիների հետ:

-Ո՞վքեր են կանգնած Ձեր կողքին: Կա՞ որեւէ քաղաքական ուժ, որը կսատարի Ձեզ:

-Իմ կողքին կանգնած են հասարակ մարդիկ, ովքեր որեւէ քաղաքական թիմից չեն, չեն եղել նախկին իշխանություններին սպասարկող մարդիկ: Գուցե իրենց մեջ կլինեն մարդիկ, ովքեր բարեկամական կամ ընկերական կապեր ունեն նախկին եւ նոր իշխանությունների հետ: Ինքս էլ նոր իշխանությունների շատ ներկայացուցիչների հետ ունեմ ընկերական հարաբերություններ: Իմ կողքին կանգնած են Հրազդանով մտահոգված մարդիկ, ովքեր ինձ ճանաչում եմ, հետաքրքրված են իմ ծրագրով, իմ պատրասատակությունը գիտեն:

-Ո՞րն է Ձեր կարգախոսը:

-Հստակ կարգախոսը չենք որոշել, մի քանի տարբերակ կա,այն քննարկում ենք:

-Ո՞րտեղից եք սկսելու քարոզարշավը:

-Քարոզարշավս սկսելու եմ Ներքին Ախտայից՝ Կոճոռ թաղամասից: Ծանոթանալու ենք բնակիչների հետ: Ինքս Կոճոռ թաղամասից եմ: Թող տպավորություն չստեղծվի, որ Կոճոռ թաղամասից եմ, եւ քարոզարշավս հենց այստեղից եմ սկսում, սկսում եմ Կոճոռից, քանի որ այդ թաղամասից է սկսվում Հրազդան քաղաքը: Բոլոր թաղամասերով, շենքերով պտտվելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագիրը: Ամենայն հավանականությամբ՝ մենք 1 նախընտրական շտաբ կբացենք: Այն ծախսերը, որոնք արվել են նախորդ ընտրությունների վրա, ես դրանք համարում են ոչ արդարացված ծախսեր: Շտաբները եղել են հավաքատեղիներ՝ ծխելու, խմելու ժամանց անցկացնելու որոշ մարդկանց համար, ինչը իմ գաղափարների հետ չի համընկում: Սրճարանը չի լինելու շտաբ, բայց քանի որ ես օրվա մեջ մեծ մասն այնտեղ են անցկացնում, մարդիկ կարող են մոտենալ, ծանոթանալ ծրագրի մասին, որոշ միջացառուների մասնակցել: Ներկացնելու եմ ծարգիրը թռուցիկների եւ բուկլետների միջոցով:

-Ո՞րն է Ձեզ համար առաջնահերթ խնդիրը:

-Մեր բնակչության ¼ %-ը աղքատության շեմին է, մեր նպատակն է բարձրացնել աղքատության շեմը՝ աշխատատեղեր ստեղծելով ոչ միայն պետական, այլ մասնավոր սեկտրում ներդրումներ բերելով մեր քաղաք: Հստակ կան ծրագրեր, դա գյուղատնետսության, արտադրության ոլորտն է, որոնք կապահովեն հավելյալ աշխատեղեր, ինչպես նաեւ մասնավոր ընկերությունների ներգրավմամբ:Առաջնահերթ ինձ համար աշխատատեղերի խնդիրն է, եւ քաղաքացիների բարեկեցիկ ապրելակերպը: Հետո նոր քաղաքի գեղեցիկ լինելը, քաղաքային տրանսպորտի, աղբահանության, փողոցների եւ մայթերի ասֆալտապաման, գիշերային լուսավորության այլ խնդիրներ:

Նշենք, որ Ստեփանյանն ավարտել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ բաժինը, Հրազդանում MYcorner հակասրճարանի հիմնադիրն է:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X