Մտնիլտենք մեջներդ. կառավարության առջև կրքերը թեժանում են․ տեսանյութ

Ինչպես տեղեկացրել էինք արծվաշենցիները եկել էին կառավարություն՝ վարչապետի հետ հանդիպելու և իրենց խնդրով անձամբ նրա հետ խոսելու։ Բանն այն է, որ սահմանից այն կողմ մնացած Արծվաշենի նախկին բնակիչներին, ովքեր 1992 թվականից այսկողմ բնակվում են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, պետությունը պետք է փոխհատուցեր մոտ 15 հազար դոլար գումար, սակայն մինչ այժմ ստացել են միայն 300 հազար դրամ։

Նախապես բնակիչներին ասել էին, որ 2-3 հոգուց բաղկացած պատվիրակություն պետք է ընդունի վարչապետը, սակայն հանդիպումը ձգձգվեց, իսկ արծվաշենցիների նյարդերն էլ տեղի տվեցին, վերջիններս էլ փորձեցին ճեղքել կառավարության շենքը հսկող ոստիկանների պատը և մտնել շենք։ Պատկերը շատ նման էր համաժողովրդական շարժման օրերին տեղի ունեցած դրվագներին, երբ միմյանց հետ էին բախվում ցուցարարներն ու ոստիկանները։ Բախումից հետո վարչապետը հանդիպում ունեցավ թե՛ արծվաշենցիների, և թե՛ մյուս քաղաքացիների հետ, ովքեր եկել էին իրենց խնդիրներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություն
X