Երբ է լինելու նոր տնտեսական ճգնաժամը

Ամերիկացի միլիարդատեր, Bridgewater Associates ինովացիոն ընկերության հիմնադիր Ռեյ Դալիոն հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը այժմ դանդաղ ընթացքով քայլում է դեպի նոր ճգնաժամ։ Արդեն առաջիկա տարիներին նոր ֆինանսական համաշխարհային ճգնաժամը կարող է սկսվել։ Այս մասին հայտնում է Business Insider պարբերականը։ Դալիոն ասել է, որ տնտեսական պարբերաշրջանը բաժանվում է մի քանի փուլերի։ Նախ պարտքերն են աճում եկամուտների աճի հետ մեկտեղ, իսկ եկամուտների աճը կապվում է արտադրության աճի հետ։ Ապա ավելանում են ակտիվները։ Հետո արդեն կենտրոնական բանկերը աճող պարտքերի պատճառով սկսում են խստացնել դրամավարկային քաղաքականությունը։ Երրորդ փուլում արդեն մեկնարկային տոկոսադրույքները նվազում են մինչեւ զրոյական մակարդակ եւ տնտեսությունը մտնում է դեպրեսիոն շրջան, ինչը ստիպում է կենտրոնական բանկերին ակտիվներ գնել եւ իրականացնել քանակական մեղմման քաղաքականություն։

«Այն փուլը, որում մենք այսօր գտնվում ենք, շատ նման է 1930-ական թթ»,- ասել է Դալիոն, հավելելով, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կտրուկ խորացել է անդունդը հարուստների եւ աղքատների միջեւ, ինչն էլ բերել է պոպուլիստական հռետորաբանության ակտւալացմանը։

Մեկնաբանություն
X