Հայկ Մարությանին հրավիրում եմ ուղիղ եթերով բանավեճի՝ իր նախընտրած օրակարգով (տեսանյութ)

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարեց, որ ինքը Հայկ Մարությանին հրավիրում է ուղիղ եթերով բանավեճի՝ իր ցանկացած օրակարգով: Զոհրաբյանի խոսքով՝ Մարությանը Հռոմի Պապը չէ, իրենք՝ 11 թեկնածուներն էլ, կարդինալները չեն, որ գան նստեն և լսեն, թե Պապն ինչ է ասում։

Մեր հարցին, իսկ եթե լինեն այլ առաջարկներ, տիկին Զոհրաբյանը պատասխանեց, նրանց կողմից աշխարհում չընդունված մի առաջարկ է եղել՝ տեսաձայնագրությամբ հանդես գալ, ինչը, ըստ թեկնածուի, անհարգալից վերաբերմունք է լրատվամիջոցների եւ թեկնածուների նկատմամբ:

Մեկնաբանություն
X