ԱՄՆ Սենատի անվտանգությանը մեղադրում են ցանցահենային հարձակումներից պաշտպանվելու մեջ

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ռոն Ուայդենը հայտարարել է, որ Սենատի անվտանգության ծառայությունը հրաժարվում է օգնություն տրամադրել իր աշխատակիցներին, ովքեր ենթարկվում են հաքերային հարձակումների։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Սենատոր Ուայդենի՝ Սենատի ղեկավարությանը հասցեագրված պաշտոնական նամակում ասվում է, որ առնվազն մեկ տեխնոլոգիական ընկերություն նշված հայտով դիմել է Սենատի անվտանգության ծառայությանը, նախազգուշացնելով, որ նախապատրաստվում է հաքերային հարձակում հաքերների կողմից, ովքեր աշխատում են օտար կառավարություններից մեկի հետ։

Ուայդենը մանրամասնել է, որ կիբեր հանցագործներին հատկապես հետաքրքրում է որոշ սենատորների անձնական տվյալները, օգտահաշիվների եւ էլեկտրոնային փոստերի գաղտնաբառերը։

Մեկնաբանություն
X