«Հրապարակ». Միջոցառում՝ Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված

Ազգային ժողովում այսօր տեղի կունենա Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։ Պատմական օրը օգոստոսի 1-ին էր, սակայն խորհրդարանական ղեկավարությունը չցանկացավ խաթարել իր արձակուրդը եւ այն մեկուկես ամսով հետաձգեց։ Երեկ ԱԺ-ում այս առիթով աժիոտաժ էր, բակում մոտ 200 հոգու համար աթոռներ էին տեղադրվել, բեմահարթակ էր պատրաստվում։

Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որտեղ ներկայացված է լինելու խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը: Հյուրերն այցելելու են ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված ԱԺ նորաբաց թանգարան, այնուհետեւ ներկա են գտնվելու նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսին:

Մեկնաբանություն
X