Ամերիկացի միլիարդատերը նոր ճգնաժամ է կանխատեսում

Նոր ֆինանսական ճգնաժամը կարող է վրա հասնել երկու տարուց, ամերիկյան Business Insider պարբերականին ասել է ամերիկացի միլիարդատեր , Bridgewater Associates ներդրումային ընկերության հիմնադիր Ռեյ Դալիոն:

Նրա խոսքով՝ տնտեսական ցիկլը բաժանվում է մի քանի փուլի: Նախևառաջ կաճեն պարտքերը՝ արտադրությունից ստացվող եկամուտների հետ միասին, իսկ ակտիվների արժեքը կբարձրանա: Աճող պարտքերի պատճառով կենտրոնական բանկերը կանցնեն դրամա-վարկային քաղաքականության խստացման:

Ըստ Դալիոյի՝ հետագայում տոկոսադրույքները կսկսեն նվազել՝ գործնականում հավասարվել 0-ի: Տնտեսությունը կթևակոխի անկման փուլ, իսկ կենտրոնական բանկերը կանցնեն քանակական մեղմացման քաղաքականության՝ գնելով ակտիվները:

«Իմ կարծիքով՝ այն փուլը, որի մեջ մենք այժմ գտնվում ենք, նման է անցյալ դարի 30-ական թվականների իրավիճակին»,- ասել է Դալիոն՝ հիշեցնելով Մեծ ճգնաժամի տարիներին աշխարհում ստեղծված տնտեսական և քաղաքական իրադրությունը:

Մեկնաբանություն
X