Ուկրաինան մտադիր է արտաքսել Հունգարիայի հյուպատոսին

Ուկրաինան մտադիր է արտաքսել Հունգարիայի հյուպատոսին՝ Անդրկարպատներում ուկրաինացիներին հունգարական անձնագրեր տրամադրելու պատճառով, հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Պավել Կլիմկինը:

Ավելի վաղ Ուկրաինայում Հունգարիայի դեսպան Էրնո Քեշքենը հայտարարել էր, որ Հունգարիան իրավունք ունի այդ երկրի անձնագիր տալ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն հունգարական արմատներ: Ուկրաինայի ՆԳՆ-ն համարում է, որ դեսպանն այդ հայտարարությամբ գերազանցում է իր լիազորությունները:

Ուկրաինայի արտգործնախարարության տվյալներով՝ Հունգարիան Անդրկարպատներում հարյուր հազարից ավելի անձնագիր է տրամադրել, և դա այն դեպքում, երբ ուկրաինական օրենսդրությամբ արգելվում է երկքաղաքացիությունը:

Մեկնաբանություն
X