Ներկա եւ նախկին պաշտոնյաները՝ նույն սրճարանում

Իսահակյան փողոցի վրա, Դրամատիկական թատրոնի մոտ գտնվող «Տեռազա» բացօթյա սրճարանը ուշագրավ վայր է՝ այստեղ սրճող-ճաշող տարբեր հայտնի անձանց տեսանկյունից։ Այսօր ցերեկվա մի ժամին այստեղ էին հայտնվել նախկին ու ներկա իշխանությունների մեծ խումբ ներկայացուցիչներ, որոնք բավականին բարեկամաբար շփվում էին միմյանց հետ, բարեւում, ողջագուրվում, հումոր անում։ Մեր լրագրողը հասցրել է հաշվել տարբեր սեղանների շուրջ նստած հայտնիներին․ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբիրելյան, ԱԺ ներկա պատգամավոր Արմեն Աշոտյան, Աժ նախկին պատգամավորներ Աղվան Վարդանյան եւ Վահե Հովհաննիսյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյան, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյան եւ Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան, նախկին վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Ստեփանյան, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օգնական, հետագայում ավագ դատախազ Արմեն Եսայան։

Մեկնաբանություն
X