ԱՄՆ-ն եւ Լեհաստանը համատեղ կհակազդեն ռուսական ագրեսիային

ԱՄՆ եւ Լեհաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Անջեյ Դուդան հայտարարել են, որ Ռուսաստանը համարվում է երկու երկրների համար էլ ամենից արդիական սպառնալիքներից մեկը եւ որոշել են համատեղ հակազդել ռուսական ագրեսիային։ Այս մասին հայտնում է «РИАНовости» լրատվական գործակալությունը։ Համաձայն հրապարակման, երկու առաջնորդները փաստել են, որ լեհ-ամերիկյան հարաբերություններում գործակցությունը կարեւոր է անվտանգությանն առնչվող մարտահրավերները հաղթահարելու համար, ինչպես եւ տնտեսական զարգացման, կայունության եւ ծաղկման համար։ Երկու ղեկավարները նաեւ արձանագրել են, որ երկուստեք մյուս սպառնալիքներն են գլոբալ ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, եւ զանգվածային ոչնչացման սպառազինությունները։

Մեկնաբանություն
X