«Նրա հրաժարականը 50-60 հոգի չի ուզում»․ Թատերականում դասադուլը շարունակվում է (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտից Թատերական ինստիտուտում վերսկսվեց դասադուլը, ուսանողները ռեկտոր Դավիթ Մուրադյանից պահանջում են ներկայացնել վերջին 4 տարիների ֆինանսական հաշվետվությունը` հստակ առանձնացված տողերով, ինչպես նաեւ ռեկտորի և իր ղեկավար կազմի հրաժարականը։

Ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միլեն Բալդրյանի կարծիքով դասադուլի եւ գործադուլի պատճառներն ավելի քան ակնհայտ են, որովհետեւ նախօրեին ոստիկանության տարածած հաղորդագրությունից երեւում է, որ 2012թ-ից կոռուպցիա է տեղի ունեցել ինստիտուտում։ Նա նկատում է, որ հենց ռեկտորի եւ պրոռեկտորի թույլ տված սխալների արդյունքում է դա տեղի ունեցել, դրա համար էլ պահանջում են նրանց հրաժարականները։ Նա նաեւ նշեց, որ դասադուլին մասնակից ուսանողները 50-60 հոգի չեն, մեծ մասը փորձերի է, եւ հերթափոխով են գալիս միանում դասադուլին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X