Ինձ չէի ների եթե կողքից դիտողի դերում մնայի․ Ռոբերտ Քոչարյան․ Kommersant

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերությանը։ Այն բանից հետո, երբ Հայաստանում քրեական գործ հարուցվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ եւ նա որոշեց վերադառնալ քաղաքականություն, դարձավ հիմնական հակառակորդը Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Լրացուցիչ ինտրիգ հարցին հաղորդեց նաեւ այն, որ Քոչարյանը հանդիսանում է Վլադիմիր Պուտինի մոտ ընկերը։ Քաղաքական շատ հարցերի հետ կապված «Կոմերսանտի» հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովը զրուցել է նախկին նախագահի հետ։

- Հայաստնում արդեն եղել է ղեկավար, որը ավելի քան 10 տարի անց իշխանությունից հեռանալուց հետո, փորձել է վերադառնալ իշխանության։ Ես նկատի ունեմ Լեւոն Տեր-Պետրոսյանին 2008-ին։ Այդ ամենը վերաճեց իրադարձությունների, որոնց արձագանքները մինչեւ հիմա ձեր շուրջ տեղի ունեցող զարգացումների հիմքում են։ Այս առումով չունեք արդյոք մտավախություններ։ Չէ որ դա կարող է լինել անհեռանկար, ինչպես դուք եք ասել՝ Տեր-Պետրոսյանը պարտվել էր ընտրություններում, կամ էլ կարող է ունենալ շատ վատ ավարտ։

-Իմ հետեւում Ղարաբաղում եւ Հայաստանում երկու նախագահական ժամկետներ են։ Շատ հաջողված եւ արդյունավետ։ Հարցը այն չէ, որ ես իշխանություն եմ ուզում։ Ես տասը տարի իշխանություն չեմ էլ փնտրել։ Այո, ես կուզենայի, որ ինձ դիմեն պարոն նախագահ դիմելաձեւով, այլ ոչ թե պարոն վարչապետ։ Առաջինն ավելի լավ է հնչում։ Հարցը այն չէ, որ կոնկրետ պաշտոնի եմ ձգտում, այլ հարցն այն է, որ հստակ հասկանում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, ընդունելի չէ երկրի համար։ Դա է քեզ մոտիվացնում լրիվ այլ կերպով։ Մնալ անտարբեր եւ հետեւել որպես դիտորդ, ես ինձ չէի ների երբեք։

- Ինչպիսին եք տեսնում ձեր դերակատարությունը։ Դուք ցանկանում եք տեսնել ձեզ լոկոմոտիվի դերում, որը իր հետեւից տանում է մյուսներին, ձեր տեսակետից ավելի արժանավորներին, թե դուք ցանկանում եք ղեկավարել պրոցեսները երկրում։

-Ցանկացածը այդ տարբերակներից սկզբունքորեն հնարավոր է։ Սակայն այն ինչ ես արդեն արել եմ, դա ցույց եմ տվել ապշահար հասարակությանը, որ վախենալ պետք չէ, պետք է ասել սեփական տեսակետը, պայքարել սեփական տեսակետի համար։ Այս առումով արդեն ինչ որ բանի հասել եմ։ Մթնոլորտն Հայաստանում այն չէ, ինչ երկու ամիս առաջ։

- Ինչպիսին է մթնոլորտը։

-Հիմա, թե նախկինում։

- Հիմա։ Ինչպիսին որ եղել է, ես տեսել եմ՝ կար էյֆորիա, ուրախություն։

-Նախ, պետք է վերջապես սկսել աշխատել։ Մտածել տնտեսության մասին, ստեղծել աշխատատեղեր, մտածել անվտանգության մասին երկրի։ Ես տեսնում եմ, որ հիմա իրոն բացարձակապես տարբեր է պահում մամուլը, այժմ հնչում են լիովին տարբեր տեսակետներ այն ամենի հետ կապված, ինչ տեղի է ունենում։ 1,5-2 ամիս առաջ բոլորովին տարբեր վիճակ էր։ Հասարակության մի մասը էյֆորիայի մեջ էր, մյուս մասը՝ ապշահար էր, որը որ մտածում է վերլուծում է տեղի ունեցող իրադարձություններն ու թրենդները։ Այժմ այդ մասը արդեն բարձրաձայնում է եւ կարծում եմ, որ դա կշարունակվի։ Այս առումով կարող եմ ասել, որ կարեւոր եղավ իմ մոտեցումը։ Սա նույնպես փաստ է։

Մեկնաբանություն
X