Միայնակ գայլի ինքնազգացողությունը վատացավ․ նիստը հետաձգվեց

«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։

Ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդություն ներկայացրեց նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ, ըստ պաշտպանի, Խանդոյանը առողջական խնդիրներ ունեի եւ նրան անհրաժեշտ է բուժզննում անցնել։

Նա նաեւ նշեց, որ այս պահին էլ Խանդոյանի ինքնազգացողությունը վատացել է եւ չի կարող դատական նիստին ներկա լինել։

Դատավորը բավարարեց միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 3-ին։

Նշենք, որ այս գործով 32 ամբաստանյալից միայն երեքի՝ Պավլիկ Մանուկյանի, Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի խափանման միջոց կալանավորումը չի փոխվել․ մյուսները ազատության մեջ են։

Մեկնաբանություն
X