Հայաստանը հեռու է արևելյան դասական բռնապետության մոդելից

Հայաստանի նոր իշխանությունները արդարություն պահանջող և ճշմարտության մասին բարձրաձայնող մարդկանց լռեցնելու համար մի վատ աշխատաոճ են որդեգրել: Նրանք հայտարարում են, որ այդ բոլոր մարդիկ ռոբական ու սերժական են: Մեկընդմիշտ վերջ պիտի տրվի այս անհեթեթությանը, անձամբ Փաշինյանը պիտի հրահանգի իր մարդկանց, որ վերջ տան այս կեղտոտ գործելաոճին, իսկ եթե ոչ, ուրեմն ինքը արդեն իսկ խաչ է քաշում իր հետագա կարիերայի վրա, որովհետև իրեն մարդիկ ողջունեցին ու սատարեցին Լևոն Տեր- Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված բռնապետությունը ապամոնտաժելու համար, այլ ոչ թե այդ բռնապետությունը ավելի ամրացնելու և մարդկանց իրավունքներն ու ազատություններն ավելի սահմանափակելու համար:

Ընտրությունը իրենն է, եթե այսպես շարունակի, ապա ավելի քիչ կղեկավարի, քան Լևոն Տեր Պետրոսյանը ղեկավարեց, որովհետև չնայած այն բանին, որ Հայաստանի ժողովուրդը արևմտյան աշխարհի լիբերալ արժեհամակարգի վրա կառուցված քաղաքակրթական մոդելի կրողը չի, սակայն այնուամենայնիվ արևելյան դասական բռնապետություններ ստեղծող քաղաքակրթական մոդելից ավելի հեռու է, ու իրենց և ամենակարևորը՝ իրենց օտար հովանավորների հաշվարկները, որ Հայաստանը կկարողանան վերածել բռնապետության, մեղմ ասած սխալ է, ու իրենց մոտալուտ ֆիասկոն երաշխավորված է:

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X