«Արմենալը» կանգնած է փակման եզրին․ պատճառը ԱՄՆ կողմից սահմանված հակառուսական սանկցիաներն են

«Ռուսալ» ընկերության հայաստանյան ձեռնարկություն «Արմենալում» տեղի են ունենում մասշտաբային կրճատումներ։ Այս մասին հայտում է РИА Новости լրատվական գործակալությունը, իրադրությանը ծանոթ իր աղբյուրներին հղում տալով։ Պատճառը նման գործողության հայտարարվել է «Արմենալի» արտադրանքի պահանջարկի նվազումը, ինչն էլ պայմանավորված է ԱՄՆ կողմից Օլեգ Դերիպասկայի եւ «Ռուսալի» վրա դրված սանկցիաներով։ Հաղորդվում է, որ ամերիկյան սանկցիաների հետեւանքով «Արմենալը» կարող է լիովին դադարեցնել իր գործունեությունը։ Ներկայումս արտադրական բոլոր հոսքերը բերվել են հարկադիր պարապուրդի վիճակի, իսկ աշխատակիցներին վճարելու են միջին աշխատավարձի 2/3-ի չափով։

Մինչեւ այս ամսվա վերջ հարկադիր պարապուրդ կուղարկվի 184 աշխատակից։ Ընդհանուր առմամբ ձեռնարկությունում աշխատում է 670 մարդ, իսկ ձեռնարկությունը ապահովում է Հայաստանի արտահանման 5 տոկոսը, ընդ որում արտադրանքի ուղիղ կեսը արտահանվում էր Միացյալ Նահանգներ։ Արտադրանքի սպառումը նախատեսված էր Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի շուկաներում։ Նշենք նաեւ, որ արտադրական հզորությունների կոնսերվացում է իրականացվում նաեւ բուն «Ռուսալում»։ Հիշեցնենք, որ 2017-ին «Արմենալը» արտադրել է 33,7 հազար տոննա ալյումին։ Ընկերության անցյալ տարվա եկամուտը կազմել է 101 միլիոն դոլար, զուտ շահույթը՝ 3 միլիոն դոլար։

Մեկնաբանություն
X