Վերջը հայտնի դարձավ, թե ինչ կար առգրավված համակարգչում

Վերջը հայտնի դարձավ, թե ինչ կար առգրավված համակարգչում

Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

Sevak Hakobyan

Ի դեպ, մի կարևոր հանգամանքի մասին. Համակարգչում, որն առգրավվել է ինձնից, պարունակում է գեղարվեստական ֆիլմի սցենար, որը ես եմ գրել՝ առաջիկայում նկարահանելու ակնկալիքով։ Հուսամ, որ կպահպանվի հեղինակային իրավունքները, և ես առաջիկայում չեմ տեսնի ֆիլմը քննչական մարմինների կողմից նկարահանված՝ սեփական դերասանական կազմով։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը գաղտնաձայնագրառելու և տարածելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով, ի թիվս այլ հասցեների, օպերատիվ-քննչական խումբն այցելել է նաև Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրություն՝ խուզարկություն կատարելու համար։

Մեկնաբանություն
X