ՌԴ Պնախարարությունը հայտնաբերել է կործանված ԻԼ-20-ի զոհերի մարմինները

ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից կործանված ԻԼ-20-ի հայտնաբերման համար ստեղծված որոնողական էքսպեդիցիայի անդամները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի մնացորդները Միջերկրական ծովում։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ արդեն հայտնաբերվել են նաեւ ինքնաթիռի անձնակազմի անդամների դիակները նույնպես։ Ռուսական նավերի վրա են բարձրացվել դիակները, նրանց պատկանող անձնական իրերը եւ ինքնաթիռի մնացորդները։ Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել էր Սիրիայի Լաթաքիա նահանգում, Բանիաս բնակավայրից 27 կմ հեռավորության վրա, դեպի արեւմուտք։ Նախնական վարկածի համաձայն ռուսական ինքնաթիռը խոցվել է սիրիական ՀՕՊ կողմից թյուրիմացաբար, իսրայելական օդուժի հարձակմանը հակազդելու ընթացքում։

Մեկնաբանություն
X