Հայկ Մարությանը մեր գործընկերն է. Պետրոս Ղազարյան. տեսանյութ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր նախընտրական քարոզարշավ իրականացրեց Աջափնյակ վարչական շրջանում։ Այժմ էլ տեղի է ունենում կուսակցության հանրահավաքը։ Առաջինը ելույթ ունեցավ կուսակցության ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Պետրոս Ղազարյանը։

Նա իր խոսքում նշեց, որ 25 տարի Հայաստանում քաղաքական սամասուդ է եղել, 25 տարի ժողովրդից վերցրել են ամեն ինչ ու ժողովրդին չեն տվել ոչինչ. «Բոլորն են մեր գործընկերները, Հայկ Մարությանը մեր գործընկերն է, Արտակ Զեյնալյանը մեր գործընկերն է, Անահիտ Թարխանյանը մեր գործընկերն է, Մհեր Շահգելդյանն էլ է մեր գործընկերը»։

Մանրամասները` տեսանյութում։

Մեկնաբանություն
X