Սաշիկ Սարգսյանի փաստաբանը՝ 30 մլն դոլարի մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հերթական հանրահավաքի ժամանակ մեկում հայտարարեց, թե Սերժ Սասրգայանի եղբայր Սաշիկ Սարգսյանը Հայաստանի միայն մեկ բանկում 30 միլիոն դոլար ունի, եւ այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ։ Ախա վարչապետը պահանջեց, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի՝ մեկ շաբաթվա ընթացքում 30 միլիոն դոլարը եւ մնացածը հանելու եւ կամավոր վերադարձնելու է պետական բյուջե»։

Վարչապետի այս ելույթից հետո հայտարարությամբ հանդես եկավ ինքը՝ Սաշիկ Սարգսյանը, որտեղ նշել էր՝ ՀՀ-ում գործող օրենքները թույլ չեն տալիս բռնագանձել գումարները, եթե չի հաստատվել դրանց անօրինական լինելը։ «Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով և փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեին հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները»,-ասել էր Սերժ Սարգսյանի եղբայրը։ Նա նաև բանկային գաղտնիքի հրապարակման մեջ էր մեղադրել Նիկոլ Փաշինյանին։

Սաշիկ կամ Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը կարծում է, որ պետական բոլոր ուժային կառույցները համակարգված «հարձակում են գործում» Ալեքսանդր Սարգսյանի վրա։ «Որովհետև էս պահի դրությամբ հասարակությանը, իշխանության ներկայացուցիչներին անհրաժեշտ են հնչեղ բացահայտումներ, անուններ, որքան հնարավոր է՝ ավելի հնչեղ անուններ և որքան հնարավոր է՝ ավելի հնեղ բացահայատման պատրվակով կատարված հայտարաություններ»,-ասաց Միհրան Պողոսյանը։

Նա նաև խոսեց Սաշիկ Սարգսյանի թիկնապահների, Սարգսյանի 50 մլն դրամանոց Mercedes-ի մասին, որը մաքսազերծման տանելու ճանապարհին կանգնեցրել և 25 միլիոն դրամ տուգանել են, նաև Սարգսյանի որդու դեմ հարուցված քրգործի, նրանց տանը հայտնաբերված Սարյանի կավների, կնոջ զարդերն առգրավելու և այլնի մասին։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X