Հայտնի է Լուսին մեկնող առաջին տուրիստի անունը

Իլոն Մասկը հայտարարել է, որ դեպի Լուսին մեկնող առաջին տուրիստը ճապոնացի Յուսակա Մաեձավան է։ Նա մոդելյոր է։ Այս մասին SpaceX-ի հիմնադիրը գրել է իր թվիթերյան էջում։ Մաեձավան ունի սեփական օնլայն խանութը՝ Zozotown-ը, որտեղ վաճառում է հագուստեղեն։ Համաձայն Forbes-ի, նրա ունեցվածքը գնահատվում է 3 միլիարդ դոլար։ Լուսնի շուրջ տուր պտույտը իրականացվելու է BFR արբանյակով արդեն հաջորդ տարի։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Մեկնաբանություն
X